Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ       Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»    

16 հուն 2020 14:33

Բաքուն մերժել է Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիևա հանդիպման՝ Հայաստանի նախաձեռնությունը. Շահնազարյան

Բաքուն մերժել է Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիևա հանդիպման՝ Հայաստանի նախաձեռնությունը։ Այս մասին Yerevan.Today-ի  հետ հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Հիշո՞ւմ եք, որ տիկին Հակոբյանն անցած տարի շատ դինամիկ կերպով խաղաղասիրական առաքելություն էր փորձում քարոզել։



Հիշեցնեմ մի քանի հայտարարություն՝ որ զենքերից պետք է զարդեր ձուլել, որ հայ զինվորը դա նույն ադրբեջանցի զինվորն է, որը վիրավորանք էր ոչ միայն հայ զինվորի, այլև ընդհանրապես բանակին։ Մյուս հայտարարությունը, որ բոլոր զոհերը եղել են հանուն ոչնչի։ Ես սկսեցի վերլուծել և եկա այն եզրակացության, որ այսպես կոչված խաղաղասիրական գործառույթները, որի մասին շատ են խոսում, տարբեր նախագծեր եղան, հավանաբար նախատեսվում է նաև տիկին Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպում։ Ես եկա նման եզրակացության, հետո իմ միջազգային աղբյուրներից ստուգեցի և նրանք հաստատեցին, որ այո, նման ծրագիր գոյություն ունի։ Նախատեսվում էր։ Ավելի քան վստահ եմ, որ նախաձեռնությունը եղել էր Հայաստանի իշխանությունից։ Եվ հետո ես իմացա, որ դա մերժվել է Բաքվի կողմից։ Որովհետև միանգամից տիկին Հակոբյանի նախաձեռնություններն էլ այդ ուղղությամբ դադարեցվեցին»,- ասել է Դավիթ Շահնազարյանը։
«Չի բացառվում, որ վարչապետի դստեր հանրային ակտիվությունը փոխել է ձևաչափը և հիմա էլ դստրերի մակարդակով փորձեն դա անել»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր