Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

16 հուն 2020 14:53

Ուշքի եկեք պարոնայք, «նոր աշխարհակարգի տոմսերն արդեն վաճառքում են». ՀՀԿ-ական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով փաստացի ազդարարեց Ռուսաստանում սկսվող լայնածավալ բարեփոխումների նոր ալիքի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախանշված խնդիրների ու թիրախների բնույթը պահանջում է կառավարման նոր մոդել՝ հետեւաբար նաեւ նոր թիմ, որի գործունեության առանցքն ամբողջությամբ խարսխված են լինելու նորարարությունների վրա:



Վերջին տարիներին արեւմուտքի կողմից ՌԴ դեմ կիրառվող կոշտ տնտեսական սանկցիաների պարագայում, հեռացող կառավարությունն այնուամենայնիվ կարողացել է ապահովել մակրոտնտեսական կայունությունն ու բանակի վերազինումը:
Նախագահ Պուտինի կողմից դրված խնդիրների իրագործման համար նոր կառավարությունը պետք է լինի բարձրակարգ տեխնոկրատ եւ համարձակ նախաձեռնող, քաղաքականապես անկաշկանդ, իսկ նոր կառավարման մոդելը պետք է լինի առավելագույնս հասկանալի ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Նրանում բոլորը պետք է տեսնեն իրենց, իրենց հնարավորությունները, իրենց դերն ու նշանակությունը: Հաջողված բարեփոխումները հենց դա են ենթադրում այնպես ինչպես իրագործվել են օրինակ Չինաստանում՝ Դեն Սյաոպինի, Գերմանիայում՝ Լյուդվիգ Էրխարդի, Լեհաստանում՝ Լեշեկ Բալցերովիչի հեղինակությամբ եւ ղեկավարությամբ:
Կառավարման նոր մոդելի իրավաքաղաքական հիմքերի ձեւավորման նպատակով, Ռուսաստանը գնում է նաեւ սահմանադրական փոփոխությունների, որում կարծում եմ, անշուշտ լինելու են պետական եւ քաղաքական կառավարման տարբեր նորարարություններ, բարձրագույն իշխանության ձեւավորման նոր ճկուն մեխանիզմներ, եւ իհարկե դաշնային կառավարման պարագայում իրավասությունների եւ ռեսուրսների բաշխման նոր իրավակարգավորումներ:
Աշխարհաքաղաքական առումով այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր աշխարհակարգին, կամ աշխարհակարգի նոր հնարավոր փոփոխություններին: Հաջողված ներքին ռեֆորմների պարագայում մեծ է հավանականությունը, որ ապագայի Ռուսաստանն է ստանձնելու փոփոխվող աշխարհի անվտանգության, բալանսավորման եւ ռազմավարական կայունության ապահովողի առանցքային դերը:
Այսօրվա Ռուսաստանն իր ռազմավարական մասնակցությամբ եւ հետեւողական արտաքին քաղաքականությամբ գնում է դրան: Այն առաջ տանելու հիմնական երաշխիքներից մեկն էլ պետության ներսում առաջընթացն ու երկարաժամկետ կայունությունն է, ինչը ժամանակին խանգարել է կայսերական Ռուսաստանին՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Արդյունքում բոլշեւիկները փոխեցին ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ համաշխարհային զարգացման տրամաբանությունն ու ուղղությունները:
Իմ խորին համոզմամբ, շատ կարեւոր է, որ Ռուսաստանը հաջողի այս ամբիցիոզ նախաձեռնության մեջ: Այն մեզ եւս հնարավորություն է տալու ոչ միայն անվնաս, այլ խելացի ու շրջահայաց քաղաքականության պարագայում նաեւ շահեկան դուրս գալ տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներից: Լինելով ՀԱՊԿ եւ ԵՏՄ համակարգում, մենք բացառիկ հնարավորություններ ենք ստանալու կայուն զարգացման եւ տարածաշրջանային պրոյեկտներում համարձակ գործելու համար:
Սակայն ա՛յն, ինչ մեզ խանգարում եւ խանգարելու է՝ այսօր գոյություն ունեցող ներքաղաքական բալագանն է, որին ի վերջո պետք է վերջ դնել: Պրոֆեսիոնալներն եւ պրոֆեսիոնալ քաղաքականությունն արդեն օրախնդիր է դառնում: Իշխանությունների կողմից քաղաքական ժամանակի վատնումն ու սեփական նեղ ամբիցիաներից բխող աննպատակ գործողությունների իրականացումն այլեւս արդյունավետ կառավարման դեմ ուղղված ոտնձգության է նմանվում:
Ուշքի եկեք պարոնայք, «նոր աշխարհակարգի տոմսերն արդեն վաճառքում են»: Լավ թե վատ, դժվարությամբ մեզ հաջողվել էր Հայաստանի ընկալելի ու վստահելի տեղն ապահովել համաշխարհային քաղաքականության տարբեր ձեւաչափերում: Գործընկերներ պետությունների համար մի դարձրեք այն քաղաքական իմաստով ավելորդ գլխացավանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր