«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

16 հուն 2020 15:53

Արսեն Թորոսյանի պատասխանը՝ մեր օրերում երեխաների որդեգրման և վաճառքի դեպքերն արդեն բացառվո՞ւմ են

Կարո՞ղ ենք ասել, որ մեր օրերում երեխաների որդեգրման և վաճառքի դեպքերն արդեն բացառվում են. լրագրողի հարցին՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսպես պատասխանեց. «Մենք մեր լիազորությունների շրջանակում կանոնակարգում ենք ծննդօգնության ծառայությունների մատուցում, թե ինչպե՞ս պետք է հաշվառման վերցվեն, ինչպե՞ս պետք է տեղի ունենա ծննդալուծումը և այլն: Իհարկե, նրանց մեջ ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ նրա հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները, բայց պետք է հասկանալ, որ երկու մեխանիզմ կա՝ և՛ կանխարգելման, և՛ պատժի»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա փորձում են նաև կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ օրս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դիակը: «Քանի որ, այդ մասն օրենքում մի փոքր բաց էր կանոնակարգման առումով, փորձելու ենք այնպես անել, որ թե՛ ամեն ինչ պարզ լինի, թե՛ ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ, և թե՛ նման կարգերը խախտելու դեպքում նաև բուժաշխատողների հետ պետք է իրականացվեն կանխարգելման վերաբերյալ կրթական ծրագրեր, որովհետև մենք հաճախ լսել ենք, որ բուժաշխատողները դրդել են ծննդկաններին, որպեսզի թողնեն երեխաներին»,- պարզաբանեց Ա. Թորոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր