Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

21 հուն 2020 11:35

Տեսանյութ.Քաշքշոց ԱԺ-ում ԲՀԿ-ականների և Արման Բաբաջանյանի միջև. 4 պատգամավոր հեռացվեց նիստերի դահլիճից

Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:

ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և ասաց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ բոլորը միակամ կլինեն: Նախքան այդ, Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:

Արման Բաբաջանյանն էլ իր ելույթի սկզբում անդրադարձավ Գևորգ Պետրոսյանի ելույթին և ասաց՝ հուսով է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը,ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:
«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:


Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց.«Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր