Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

21 հուն 2020 14:20

Այս մթնոլորտը շատ ավելի ծանր բաների կարող է բերել.Լավ է, վատ է այսօր այս իշխանությունը՝ սա է

«Երկրում սարսափելի մթնոլորտ է, որի մասին ես արդեն մեկ տարի խոսում եմ: Այդ մթնոլորտը պետք է վերացնել, ընդ որում՝ արմատախիլ անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ նախ և առաջ պետք է գոնե սկսել այդ ուղղությամբ աշխատանքը, ցանկանալ աշխատել այդ ուղղությամբ:
«Ինձ համար փաստ է, որ այդ մթնոլորտը շատ ավելի ծանր բաների կարող է բերել»,- ասաց քաղտեխնոլոգը: 

Նրա կարծիքով, գոնե ինչ-որ հարցով պետք է նստել կլոր սեղանի շուրջ  և գծել խաղի կանոններ:
«Լավ է, վատ է այսօր այս իշխանությունն է: Եթե չերկխոսենք… Եթե վաղը, մյուս օրը լինի պատերազմ՝ թե դրսից,  թե քաղաքացիական, ո՞վ է պատասխան տալու: Բոլոր  քաղաքական ուժերը պատասխանատու են, իհարկե, ամենաշատը իշխանությունը: Դրա համար բազմիցս կոչ եմ  արել առաջին հերթին իշխանությունն այդ ձեռքը մեկնի»,-ասաց Կ. Քոչարյանը:
Նա նշեց, որ երկխոսություն պետք է լինի և ընդդիմադիր տարբեր բևեռների, և իշխանության միջև, հանրային մարդկանց, որոնց խոսքը դեռ արժեք ունի, որոնք պետք է ձայն բարձրացնեն: Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ փաստացի 30 տարի երկիրը շրջափակման մեջ է, կիսապատերազմական վիճակում է: Նման պայմաններում, ըստ Կ. Քոչարյանի, պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել:
Քաղտեխնոլոգն ասաց, որ ֆեյքերի բանակ կա երկկողմանի. «Հասկանում եմ՝ քաղաքական պայքար է, բայց չեմ հասկանում, որ հայը հային կարող է տրորել, հայհոյել, առավել ևս սպանել»:
Ասուլիսին «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ ատելության միջավայրը ստեղծվել է նպատակաուղղված, դիտավորութամբ:
«Ունենք պետություն, որտեղ ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան առնչությամբ որևէ ասելիք չունի երկրի ղեկավարը, այդ ղեկավարի թիմակիցները պատրաստ են ինչ-որ էժան շահարկումների, ծաղր ու ծանակի դաշտ մտցնել թեման»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր