Զինդատախազությունը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պահեստում 93 մլն դրամի պակասուրդ է գտել. 5 քրվարույթ է սկսվել          Կառավարությունը փոփոխում է հաշմանդամության սահմանման շեմերը       ՊՆ-ն նախատեսում է փոխել ՀՀ զինված ուժերի հանդերձանքը    

21 հուն 2020 16:10

Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց բուժման նպատակով Մանվել Գրիգորյանին՝ արտերկիր ուղարկելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Դատարանը հայտարարեց, որ տվյալ փուլում չեն ներկայացվել հանգամանք, որը կհիմնավորի, որ Մանվել Գրիգորյանը չի կարող ՀՀ-ում բուժում ստանալ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց՝ Մանվել Գրիգորյանի բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար։ Փաստաբանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները ցանկանում են նրան տեղափոխել Ֆրանսիայում գործող հիվանդանոցներից մեկը, որտեղ Մանվել Գրիգորյանին տարիներ առաջ վիրահատել են և բուժում էին շաքարային դիաբետը։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 15-ին դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը ու Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր