ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

22 հուն 2020 14:24

Եվս մեկ կարևոր փաստ՝Կուտոյանի ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել

Հ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին խլացուցիչ չի հայտնաբերվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ 
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում` իր բնակարանում, հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բազմոցի դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Իսկ Կուտոյանի աջ ոտքի մոտ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:
Ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ դեպքի օրը Գ.Կուտոյանն ինքնասպանություն է գործել, իսկ մինչ այդ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին կրակել իր տան պատերին։
«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:
Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին»,-հայտնել է քննչական կոմիտեն։
Իսկ, թե ինչպես հարեւանները չեն լսել այդ կրակոցների ձայները՝ պարզ չէ։ Ն.Հարությունյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ այս պահին նախաքննության մարմինը տվյալներ չունի, թե արդյոք դեկտեմբեր ամսին Կուտոյանի կողմից գործածված զենքի վրա խլացուցիչ եղել է, թե ոչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր