Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

18 հուն 2020 16:05

Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները

Քննչական կոմիտեի քիչ առաջ տեղադրած հայտարարությունը ավելի է խճճում Կուտոյանի մահվան վերաբերյալ վարկածները։ Ըստ ՔԿ-ի տարածած հայտարարության՝ Կուտոյանը նախկինում էլ է կրակել տան պատերին, ապա կնոջը խնդրել, որ հավաքի դրանք․
«Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: 
Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: 
Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:
2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին»:
Նույն հայտարարության մեջ ՔԿ-ն նաև նշում է, որ Կուտոյանի տանը պարկուճները հայտնաբերվել են տարբեր վայրերում․
«Հյուրասենյակում գտնվող բազմոցի  /որի վրա  հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասնեյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ»։
Արդյունքում շարունակում է անհայտ մնալ, թե հայտնաբերված պարկուճներից քանի՞սն են կրակվել Կուտոյանի մահվան օրը և քանի՞սն են արձակվել Կուտոյանին պատկանող «Գլոկ» ատրճանակից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր