Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

23 հուն 2020 13:53

Կուտոյանի՝ կենդանության վերջին օրերին ընկճված էր.Ում է վերջին օրերին հանդիպել Կուտոյանը. Նոր մանրամասներ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հանգամանքները դեռեւս բացահայտված չեն: Զուգահեռ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ ինչպես, ինչու, ինչ, ինչ տրամադրություն է ունեցել կյանքի վերջին օրերին Կուտոյանը, ում հետ է շփվել, ի վերջո, ինչն է նրան դրդել ինքնասպանության:
Մեզ նոր տեղեկություններ են հասել Կուտոյանի՝ կենդանության վերջին օրերի մասին: Մասնավորապես, որ նա եղել է բավական սթրեսային, ընկճված հոգեվիճակում: Հնարավորինս խուսափել է հանդիպումներից:
Բայցեւայնպես ընկերներից ոմանց հետ հանդիպել է, ոմանք փորձել են նրան դուրս բերել այդ վիճակից, բայց Կուտոյանը, մեղմ ասած, լուրջ անտարբեր է մնացել բոլոր առաջարկներին: Հանդիպել է նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Կապ է հաստատել շատուշատ նախկինների հետ, որոնք հայտնվել են այսօրվա իշխանությունների թիրախում, Կուտոյանը ափսոսանքի զգացում է ունեցել: Որոշ հանդիպումների ժամանակ չի թաքցրել իր որոշ սխալներ` հատկապես կադրային քաղաքականության հարցում, առաջինը, որ Սերժ Սսարգսյանի մոտ բարեխոսել է ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար, ինչպես նաեւ բարձր պաշտոնի նշանակել ԱԱԾ բարձրաստիճան ներկայիս պաշտոնյաներից մեկին, ով այսօր Սերժ Սարգսյանի դեմ դոսիեներ է հավաքում:

 Մեզ տեղեկություններ են հասել նաեւ, որ Կուտոյանի հայրիկին հաջողվել է որդուց վերցնել զենքը եւ մի քանի օր այն պահել, թե ինչ հանգամանքներում է Գեորգի Կուտոյանը նորից հետ վերցրել իր ատրճանակը, մեզ հայտնի չէ:
Աղբյուրը` Hayeli.am





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր