Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

21 հուն 2020 10:17

Առավել համոզիչ է Կուտոյանին ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է համարում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված որոշ դրվագներ. «Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի՝ փոքր-ինչ խնդրահարույց է, կամ կարող ենք վկայել այն մասին, որ տվյալ անձը հոգեկան լարվածության մեջ է գտնվում, լարվածությունը հանելու համար կրակոցներ է արձակում կամ ուզում է ինքնասպանություն գործել, բայց չի կենտրոնանում և վերջում հասնում է նրան, որ ինքն իրեն է խփում։ Այդ վարկածից ելնելով՝ կարող ենք երկու ձևով էլ տրամաբանել, բայց քանի որ նախաքննության մանրամասներ չգիտենք, ճիշտ կլինի չմեկնաբանել»։
Նա նաև շեշտեց, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբևէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա. «Որևէ ձևով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ»։ Եվ որպես ապացույց՝ հիշեցրել է, որ Կուտոյանը որևէ քրեական գործով չէր անցնում և կարգավիճակ չուներ։
«Իշխանությունը տղայական պիտի կանչեր, ինֆորմացիա՞ ստանար»,- հարցրեց նա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր