Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում    

23 հուն 2020 14:15

Տեսանյութ. Շատ մարդիկ տրվել են գայթակղությանը․ Հեղաշրջման փորձ է կանխվել, եղել են պաշտոնանկություններ

Պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել գործող իշխանություններին՝ օգտագործելով եւ գործիքներ, եւ մարդկանց։  Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը, հետեւել են այդ մտքերին կամ գաղափարներին, փորձել են քայլեր ձեռնարկել, բայց հաջողություն չեն ունեցել։ Կանխվելուց հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե անհրաժեշտություն լինի, կհարուցվեն քրեական գործեր»,-նշեց նա։

Հարցին՝  ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենն են վերջերս ազատվել, նրանք կապ ունեցե՞լ են կամ գուցե աչք են փակե՞լ դրա վրա, ԱԽ քարտուղարն ասաց․
«Ես անունների մասով հստակություն չեմ մտցնի, բայց կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաեւ ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այսպիսի նպատակներ կան  եւ կանխվել են, եւ դրա օգտագործման տարբեր ձեւեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից, ֆեյք ինֆորմացիայից մինչեւ տարբեր տեսակի մեր քաղաքական թիմին սեւացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել, ասել, որ պետական համակարգն, օրինակ, չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով որ հողեր ենք հանձնում, ամեն առավոտ հելնում էին, հայտարարում էին, որ հողեր ենք հանձնում, նույնիսկ հասել էր այն մակարդակին, որ հայտարարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում, նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություններ են եղել, բայց 2019 թվականի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ Հայաստանն աննախադեպ քանակի զենք էր գնել։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը տարբեր ձեւ եւ տարբեր բնույթ են ունեցել, կանխել ենք եւ դրա վտանգն այս պահին չկա»։
Դիտարկմանը, որ հողեր հանձնելու մասով նախկին իշխանություններին եւս մեղադրում էին, Գրիգորյանն ասաց․
«Հողեր հանձնելու մասով Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, հստակ խոսել է, եւ երբ Սերժ Սարգսյանին այս մասով մեղադրանք կամ քննադատություն է հնչել, դրա համար հիմքեր եղել են, մեր կառավարությունն այս մասով հրապարակային խոսել է, ասել է այն, ինչ կատարվում է։ Խնդիրներից մեկն էլ դա , որ հաճախ մեզ փորձում են նախկինի տրամաբանության մեջ դնել, որի հետ որեւէ կապ չունենք»։
Հարցին՝ ճնշման փորձ չէ՞ արդյոք, որ քննադատությունը դիտարկվում է որպես հեղաշրձման փորձ, նա ասաց․ «Քննադատությունը երբեք չի կարող  ընկալվել որպես քրեական գործի հիմք կամ դիտվել որպես հեղաշրջման փորձ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ միայն ֆեյքնյուզն են դիտարկում, թե կան նաև այլ փաստեր․ «Ոչ միայն ֆեյք նյուզը, այլ կան նաեւ այլ հանգամանքներ»։
Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հեղաշրջման փորձի մասին տեղեկատվություն չունեն, ԱԽ քարտուղարն ասաց․ «Պատասխանն մի փոքր այլ է, ես այս հայտարարության մեջ հերքում չեմ տեսել»։
Մեկ այլ հարցի՝ արդյոք իր կողմից նշված անձինք բարձր պաշտոններ զբաղեցրել են, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ «Հնարավոր է եւ այդպես է եղել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր