Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ կարձակվի․ պաշտպան

Մանուկյանն իր փաստաբանների հետ Վերաքննիչում բողոքարկում էր իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ՝ երեք զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։
Փաստաբան Նարեկ Ալոյանը երեկ Վերաքննիչում մի քանի անգամ շեշտեց՝ իր վստահորդը 2014 թվականից սկսած որևէ տույժ չի ստացել, նախկինում ստացած բոլոր տույժերն էլ հեռախոս պահելու համար է ստացել, վերջին տարիներին դատապարտյալը գրքեր է գրել, հեռակա կրթություն ստացել և ամենակարևորը՝ զղջացել ու ներում խնդրել զինվորների հարազատներից։ Հենց դրական վարքագծի հիմքով փոխվել էր նրա պահման ռեժիմը:
Դատարանում ելույթ ունեցավ նաև ցմահ դատապարտյալը՝ շեշտելով, որ գիտակցում է արարքի ծանրությունը, որ երեք մարդու կյանք է խլել։