ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

27 հուն 2020 15:54

Արտակարգ իրավիճակ Լոռիում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում

Լոռու մարզում, այսօր՝ հունվարի 27-ին, Աքորի գյուղի բնակիչները Shamshyan.com-ին  հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում։
Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ եւ տեսնելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։

Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել են, մյուս վայրում պահվող 45 խոզերից 10-ից ավելին արդեն հիվանդացել է, իսկ 3-րդ վայրում պահվող խոզերից հիվանդացել են մի քանիսը դեռեւս։ Նա նաեւ նշեց, որ սատկած կենդանիների մեծ մասը մայր խոզեր ու գոջիներ են։
Թե ինչն է պատճառը, չկարողացավ ասել, սակայն նշեց, որ անասնաբույժը այցելել է, նայել, կատարել պատվաստումներ, սակայն խոզերի անկումը շարունակվում է։ Գյուղի մեկ այլ բնակչի՝ Գեորգի Ավետյանի խոզերից էլ արդեն սատկել է 6 մայր խոզ, եւ մնացել է 7-րդ հիվանդ խոզը։ Այլ գյուղացիների խոզերից եւս հիվանդանցել ու արդեն սատկում են։
Ըստ գյուղացիների՝ համաճարակ կոչվածը 1 ամսից ավելի է, ինչ տիրում է գյուղում, եւ գյուղացիները թաքցրել են տեղի ունեցողը, մորթել ու վաճառել են հիվանդ խոզերին։
Տարածքի անասնաբույժ Վաչագան Կիրակոսյանը նշեց, որ տեղյակ է իրավիճակի մասին, սակայն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով չի կարողացել սատկած անասուններից նմուշներ ուղարկել լաբորատորիա, որպեսզի այնտեղ պարզեն, թե ինչն է խոզերի անկման պատճառը եւ հենց առաջին աշխատանքային օրն էլ նմուշ կվերցնի եւ կուղարկի լաբորատորիա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր