Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

28 հուն 2020 11:55

Կորոնավիրուսը՝ համաշխարհային համաճարակի սկիզբ.կարող է մոտ ժամանակներս մարդուց մարդ անցնելու ունակություն ձեռք բերել

Չինաստանում վիրուսաբաններն ասում են, թե նոր կորոնավիրուսը, որն արդեն ութ տասնյակից ավելի մարդկանց կյանք է խլել, կարող է մոտ ժամանակներս մարդուց մարդ անցնելու ունակություն ձեռք բերել: Սա նշանակում է համաշխարհային համաճարակի սկիզբ, քանի որ արագ տարածվում է նաև այլ երկրներում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ֆրանսիայում բժշկական անձնակազմեր են բերել Շառլ դե Գոլի անվան օդանավակայան, քանի որ այս օդակայանն է Ֆրանսիան ուղիղ թռիչքներով կապում Չինաստանի հետ:
Ինչպես չինացի ակադեմիկոս Լի Լանջուանն է ասում, Չինաստանի Վուհան քաղաքից դեպի երկրի այլ հատվածներ է տարածվել վիրուսը և այտեղ դարձել այս տիպի հիվանդությունների երկրորդ սերունդը: Դա, ակադեմիկոսի խոսքերով, շատ վտանգավոր է:

Կա մտավախություն, որ այս վիրուսով վարակված անձանց թիվը շատ ավելի մեծ է, քան այն գրանցված է պաշտոնապես: Խնդիրն այն է, որ վիրուսն այլոց վարակում է, մինչև տվյալ մարդու մոտ հայտնաբերվելը:
Չինաստանի առողջապահության նախարարության աշխատակից Լի Բինն ասում է, որ սա հիվանդության մի նոր տեսակ է և բժիշկների գիտելիքներն այս բնագավառում շատ սահմանափակ են:
«Հստակ գիտելիքներ չկան հիվանդության զարգացման մասին և համաճարակից խուսափելու ուղիները դեռես հայտնի չեն»,- ասում է նա:
Չինաստանի կառավարությունը կարանտինի տակ է վերցրել Ուհան քաղաքի ու նրա շրջակա բնակավայրերում բնակվող 50 միլիոն բնակիչների: Այստեղ կառավարությունը չափազանց մեծ արագությամբ` վեց օրում կառուցում է 1000 մահճակալ ունեցող մի հիվանդանոց, միայն այս վիրուսը կրող մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է հայտնաբերվել 5 անձանց մոտ: Ավելի քան 100 մարդ, որոշ կասկածների պատճառով, ենթարկվում է ստուգումների:

Հիվանդութան ինկուբացիոն շրջանը կարող է տևել մինչև երկու շաբաթ: Դրանից հետո էլ որոշ ժամանակ է հարկավոր պարզելու համար, թե տվյալ հիվանդն ինչ վիրուս է կրում` սովորական գրիպի, թե նոր կորոնավիրուսի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր