Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուն 2020 15:21

Ռեպրեսիաների մի ձեւ. Այսինքն, եթե դուք քննադատում եք, այն էլ կոշտ քննադատություն, կպառկեցնեն ասֆալտին

Նարեկ Մալյանն այս պահին գտնվում է Ոստիկանության 6-րդ վարչությունում Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք նրան բերման են ենթարկել։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք կոպիտ վարվելով անձին բերման են ենթարկում կամ կարելի է ասել նաեւ առեւանգում են»,-հայտարարեց Արսեն Բաբայանը՝ բացատրելով, որ դիմակավորված անձինք, ձեռնաշղթաներով անձին բերման են ենթարկում, եթե այդ պահին հանցագործություն է տեղի ունենում։ Բաբայանն ասաց՝ համոզված է, որ չեն ասելու, որ հենց այդ պահին տեղի էր ունենում հանցագործություն։
«Սա ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու, ռեպրեսիաների մի ձեւ է։ Այսինքն, եթե դուք քննադատում եք, այն էլ կոշտ քննադատություն, կպառկեցնեն ասֆալտին, 6-րդ վարչությունը կտանեն եւ չեք էլ իմանա, թե ինչի համար։ Սա ձեռագիր է, համարները հանած քաղաքացիական մեքենաներով անձանց են բերման ենթարկում»,-ընդգծեց Բաբայանը։
Նա տեղեկացրեց, որ խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։
«Ճանաչելով նաեւ Նարեկ Մալյանին , ես համոզված եմ, որ նա չէր կարող թույլ տալ այսպիսի գործողություն , որը նման հետեւանքի կբերեր»,-հավելեց Բաբայանը։
Հիշեցնենք, քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր