ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ          Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին       Տեսանյութ.Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը    

29 հուն 2020 13:33

Իրավիճակն արդեն անվերահսկելի է.կորոնավիրուսի վարակման պայմանները.օդակաթիլայինից մինչև միմյանց հետ շփում

Մահացու 2019-nCoV կորոնավիրուսի վարակը մարդուց մարդուն կարող է փոխանցվել մեկից երկու մետր հեռավորության վրա: Վիրուսի` մեկից մյուսին անցման պայմանների մասին է խոսել  ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Լի Սինվան, հայտնում է lenta.ru կայքը: 

Վերջինիս խոսքով` վիրուսը փոխանցվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ շփման, օրինակ` կեղտոտ ձեռքերով աչքերին կպնելու հետևանքով: Սինվանը վարակի կենտրոնում գտնվող մարդկանց խորհուրդ է տվել դիմակներ կրել, հաճախ լվացվել և մոտ հեռավորության վրա չշփվել  օտար մարդկանց հետ: Նշվում է, որ թույլ արտահայտված ախտանիշները չեն նշանակում, որ մարդ չի կարող ուրիշներին վարակել:
Պետական կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ վարակման առաջին ախտանշաններից են չոր հազը, դժվար շնչառությունը, ջերմությունը և թուլությունը: Մի շարք դեպքերում հիվանդությունմ անցնում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 100-ը։ Նշվում է, որ Հուբեյ շրջանում 2714 մարդ է վարակվել: Վերջին օրերի ընթացքում հաստատվել է վարակման նոր 1291 դեպք:
Ավելի վաղ Չինաստանի համաճարակաաբաններին հաջողվել է պարզել, որ կորոնավիրուսի պատճառը Ուհան քաղաքային շուկայում վաճառված միսն է եղել:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում,  այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր