Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել Թուրքիայի հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանին

«Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»,-ասված է Թուրքիայի արտգործնախարարության Twitter-ի էջում տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ինԿալիֆոռնիայի դատարանը բավարարել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը: 2020 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին՝ որոշում է կայացվել ազատ արձակել Համբիկ Սասունյանին: Որոշումը դեռևս պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, այն ենթակա է նաև բողոքարկման: