Մակրոնը շնորհավորել է թուրք պատմաբան Թաներ Աքչամին.Դուք քննադատում եք Հայոց ցեղասպանության ժխտումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ շնորհավորել է թուրք պատմաբան Թաներ Աքչամին Հայոց ցեղասպանության ժխտումը քննադատելու համար. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է La Presse թերթը:
«Դուք քննադատում եք ժխտումը», - «Սպանելու հրամաններ» գրքի հեղինակ Աքչամին ասաց Ֆրանսիայի նախագահը:
Ըստ Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ և Թուրքիայի ժխտողականությունը քննադատող Աքչամի գիրքը իրենից ներկայացնում է գիտական հիմնավորումներ ակնհայտ կանխամտածված կազմակերպված հանցագործության մասին:
«Դուք բացահայտել եք այն, ինչը ոմանք ցանկանում էին մոռացության մատնել՝ ցեղասպանության ժխտումը: Դա հիմնաքար է թուրք քաղաքական առաջնորդների հետ քաղաքական բանավեճերում: Մենք չենք կառուցում պատմությունները կեղծիքի, ռևիզիոնիզմի կամ ժխտողականության քաղաքականության վրա », - հավելել է Մակրոնը:
Փարիզում օրեր առաջ տեղի էր ունեցել Աքչամի ֆրանսերեն թարգմանված «Սպանելու հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որտեղ կան բազմաթիվ ապացույցներ և փաստեր 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ: