Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

24 ապր 2023 13:29

Աստված տա՝ ես սխալ լինեմ, բայց կարծում եմ՝ Ղարաբաղը հայերի համար վերջացած է.Եթե նախագահ ընտրվի Քըլըչդարօղլուն, միգուցե Թուրքիայում ավելի հաճախ լսենք «ցեղասպանություն» բառը

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրվան ընդառաջ թուրք ցեղասպանագետ, նախկին քաղբանտարկյալ Թաներ Աքչամը հանդիպել է Դալլասի հայ համայնքին, ներկայացրել իր «Սպանության հրամաններ» գրքի հիմնական շեշտադրումները, նաև պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: Բացի հայերից, հանդիպմանը ներկա էին Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրված այլազգիներ, նաև՝ Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ և Քերրոլթոն քաղաքի քաղաքապետը:
Aravot.am-ը պարոն Աքչամից հետաքրքրվեց՝ առաջիկա ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլույի՝ Թուրքիայի նախագահ ընտրվելը կարո՞ղ է բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Պրոֆեսոր Աքչամը բացասական պատասխան տվեց: «Թուրքիայի ընդդիմությունն ազգային հարցերում ավելի ծայրահեղական է, քան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Սակայն, եթե նախագահ ընտրվի Քըլըչդարօղլուն, Թուրքիան ժողովրդավար երկիր կլինի, և միգուցե այս դեպքում Թուրքիայում ավելի հաճախ լսենք «ցեղասպանություն» բառը»,- ընդգծում է պատմաբանը: Հանդիպման մեկ այլ մասնակից անդրադարձավ Արցախի շրջափակմանը և ապագային: Ի տարբերություն մի շարք այլ թեմաների՝ Արցախի մասով Թաներ Աքչամը լավատես չէր:
«Աստված տա՝ ես սխալ լինեմ, բայց կարծում եմ՝ Ղարաբաղը հայերի համար վերջացած է: Աշխարհը չի ընկալում, որ Ադրբեջանի ենթակայության տակ Ղարաբաղը հայաթափվելու է»,- շեշտում է ցեղասպանագետը՝ բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման ահագնացող վտանգի մասին: «Սպանության հրամաններ» գրքում թուրք գիտնականն ապացուցում է Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը: Գրքում ՆԳ նախարար Թալեաթ փաշայի բացառիկ հեռագրերն են՝ հայերին ոչնչացնելու հրամանով: «Այս հեռագրերի հանրայնացումը մեծ հարված էր թուրքական ժխտողականությանը»,- համոզված է թուրք գիտնականը:



Հեռագրերի պատճենները Թաներ Աքչամը հայտնաբերել է 2015-ին՝ հայ կաթոլիկ հոգևորական Գրիգոր Գերգերյանի անձնական արխիվում: Փաստաթղթերը հավաքագրել և մեկնաբանել է թուրք քաղծառայող Նայիմ բեյը, որը հետո դրանք վաճառել է Մեծ Եղեռնը վերապրած լրագրող Արամ Անտոնյանին: «Հեռագրերի հայտնաբերումն ապցուցեց աշխարհին, որ Նայիմ բեյն իրական մարդ էր, իսկ Արամ Անտոնյանի «Մեծ ոճիր» և «Նայիմ բեյի հուշեր․ հայերի տեղահանման և ջարդերի վերաբերյալ թուրքական պաշտոնական փաստաթղթեր» գրքերում տեղ գտած հեռագրերն ու նյութերն ամբողջովին համապատասխանում են իրականությանը:
Այն է՝ Թալեաթը ցանկանում էր բնաջնջել հայ ժողովրդին և կոծկել է իր հանցանքներն առաջին իսկ օրվանից», -ասում է պրոֆեսոր Աքչամը: Հեռագրերից մեկում հրամանատարները պարտավորվում են ո՛չ միայն հայերին սպանել, այլև այն թուրքերին, որոնք թաքցնում են հայերի: Մեկ այլ հատկանշական անդրադարձ հեղինակը կատարում է Գրիգոր Զոհրապի հետ կապված՝ նշելով, որ մահվան 3 տարբեր փաստաթղթեր են պատրաստվել Գրիգոր Զոհրապի համար, երբ նա դեռ ողջ էր: Պրոֆեսոր Թաներ Աքչամի ելույթից հետո տեղի ունեցավ ազատ զրույց:
Նա մակագրեց հանդիպման մասնակիցների գնած «Սպանության հրամաններ» գրքերը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար համայնքը Թաներ Աքչամին հանձնեց հատուկ հուշանվեր՝ որպես երախտագիտության նշան: «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել ուղիղ 4 տարի առաջ: Այն հայերեն է թարգմանել Անդրանիկ Իսրայելյանը: 14:55 րոպեին Թաներ Աքչամը պատմում է «Սպանության հրամաններ» գիրքը գրելու մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր