Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

31 հուն 2020 14:27

Հայաստանի հետ խնդիրները նոր-նոր են դեռ սկսվում,Եթե Նուր-Սուլթանը զիջի Երեւանին, եւ չպաշտպանի իր շահերը՝ տարօրինակ կլինի

Ղազախստանցի բլոգեր, լրագրող, տնտեսական մեկնաբան Դենիս Կրիվոշեեւը գրում է․
«Ռուսաստանի կառավարության նոր ղեկավար Միխայիլ Միշուստինը ժամանել է Ղազախստան։ Խորհրդանշական է, որ առաջին այցը նա կատարում է Ալմաթի։ Հիմա նա հանդիպում է իր գործընկերների հետ, իսկ վաղը թվային ֆորումի է մասնակցելու։ Ժառանգություն ՏՏ ոլորտի մասնագետ վարչապետից։ Այսօր խոշոր պաշտոնյաները հանդիպել են «Հիլթոնում»։
 
Երեսուն հարց ունեին լուծելու։ Մինչեւ երեկոյան վեցը դժվարությամբ կարողացել են քննարկել յոթը։  Մի մասը հետաձգել են՝ ձեւակերպելով՝ «Թող վարչապետերը որոշեն»։ Դահլիճից հաճախ դուրս էր գալիս փոխվարչապետը։ Մի փոքր կաղալով՝ Վիկտոր Եվտուխովը ռուսական Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունից, երկար ժամանակ քայլում էր միջանցքով, ինչ-որ բանից զայրացած։ Նրա հասակը գրավեց ուշադրություն։ Լրագրողների հետ հանդիպման երեքն էին դուրս գալու՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի մրցակցության եւ հակամենատիրական կարգավորման հարցերով անդամ Սերիկ Ժումանգարինը եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության բաժնի ղեկավար Անտոնիո Կալպոբյանկոն։ Վերջինս անտեսել էր հավաքը։ Խոսակցությունը այնքան էլ հաջողված չէր։ Բոլորը առանձնահատուկ կերպով կարճ էին կապում։ Ամենագլխավոր հարցը, պարզվեց ոչ մեկ չէր տալիս։ Խոսքն ավտոմեքենաների մասին է։ Տասնյակ հազարավոր հայրենական ավտոմեքենաներ պատանդ էին դարձել օրենսդրական խնդիրների պատճառով։ Իհարկե, նրանք գիտեին, թե ինչի են գնում, սակայն պետությունն էլ նրա համար է, որ այդ ամենը կարողանա կանխատեսել։ Ինչպես հաջողվեց պարզել, Հայաստանի հետ խնդիրները նոր-նոր են դեռ սկսվում։ Այդ պրոցեսի մեջ գտնվող աղբյուրն ասում է, որ պաշտոնական Երեւանը ժխտում է իր մեղքը ավտոմեքենաների՝ դեպի Ղազախստան գլոբալ ռեէքսպորտի հետ կապված, ինչպես նաեւ կապված այն բանի հետ, որ միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո իր երկիր թույլ է տվել, որ մուտք գործեն ավտոմեքենաներ, որոնք չեն անցել համագործակցության երկրների տեխնիկական ռեգլամենտով։
 
Հայկական իշխանությունները, ընդհանուր առմամբ հղում են տալիս ներքին օրենսդրությանը, որը, իբրեւ թե չի սահմանափակում Հայաստանի քաղաքացիներին ներկրել ցանկացած տիպի տրանսպորտային միջոց եւ վերջինս տնօրինել ըստ սեփական հայեցողության։ Չափազանց ազատ մեկնաբանություն է։ Այն, որ իրենց իսկ օրենքներն են խախտել, չեն ընդունում։ Այն, որ Ղազախստանի օրենքներն են խախտել համարյա քաղաքացիություն տալով, հանուն ավտոմեքենա վաճառելու, նույնպես չեն ընդունում։ Ավելին, Հայաստանի ներկայացուցիչները պնդում են, որ պետք է ավտոներկրման հետ կապված արտոնությունը եւ ոչ միայն, եւս մեկ տարի էլ երկարաձգվի։ Դա սկզբունքորեն սպանում է նրանց՝ ԵԱՏՄ անդամության գաղափարն առհասարակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր