Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 փետ 2020 11:54

Կորոնավիրուսը լուրջ սպառնալիք կարող է դառնալՀայաստանի համար, այն առավել վտանգավոր է, քան Էբոլան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորին խնդրում եմ կորոնավիրուսի տարածման` արդեն առկա իրողությանը և Հայաստան ներթափանցման հնարավորությանը շատ լուրջ վերաբերվել:
Ես 2017 թ. սեպտեմբերին ՀՀ Անվտանգության Խորհրդի աշխատակազմին ներկայացրեցի ՄԱԿ-ի մեթոդոլոգիան և իմ փորձն ազգային անվտանգության ռազմավարությունների մշակման և սպառնալիքների գնահատման ոլորտում` ելնելով մի քանի երկրների կառավարություններին այդ գործում օգնած լինելուցս: Դրանց թվին էին պատկանում նաև Էբոլայի տարածման հարևանությամբ գտնվող երկրներ` այդ հիվանդության համաճարակի տարիներին: Ինչպես նշեցի պրեզենտացիայիս ժամանակ, թեև Հայաստանը հիմնականում հեռու է գտնվել համաճարակների տարածման օջախներից, սակայն համաճարակի հնարավորությունը երբեք չի կարելի բացառել, քանի որ այն միշտ անսպասելի է: Հետևաբար, պետք է կիրառել մաքսիմալ կանխարգելիչ միջոցներ:
Կորոնա վիրուսն առավել վտանգավոր է, քան Էբոլան, քանի որ ի տարբերություն նախորդի, միանշանակ տարածվում է ոչ միայն հիվանդի, մահացածի կամ նրա իրերի հետ ֆիզիկական շփման, այլև նաև օդակաթիլային ճանապարհով: Բացի այդ, Կորոնայի տարածումը համընկավ Հայաստանի ու Չինաստանի միջև վիզաների ռեժիմի վերացման հետ: Չինաստանի ու Հայաստանի միջև մարդկանց հոսքը նշանակալից է, եթե էբոլայի դեպքում այն աննշան էր: Համաճարակն արդեն թափանցել է երեկվա դրությամբ առնվազն 16 երկիր, այդ թվում, Քալիֆորնիա հայաշատ նահանգ, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա ու արդեն նաև՝ Ռուսաստան: Air France-ը և այլ ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները Չինաստան: Այնպես որ, այնքան էլ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչպես կարող է համարվել այդ համաճարակի տարածման համար ցածր ռիսկայնության երկիր:


Շաբաթ օրվա գրառմանս մեջ նկարագրեցի այն մինիմալ միջոցառումները, որոնք կիրառվում էին Աֆրիկայի բոլոր երկրների օդանավակայաններում էբոլայի ժամանակ: Ինչքան ինձ հայտնի է, մեզանում դրանք դեռևս չեն կիրառվում կորոնայի պարագայում: Այս շաբաթ Չինաստանից Հայաստան ժամանած հայերն ինքնակամ են գնացել հիվանդանոց ու ստուգվել: Մյուս շաբաթ ճանապարհորդելու եմ և հույս ունեմ, որ այդ միջոցները կտեսնեմ:



Սա կարող է դառնալ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի նման փոքրիկ երկրի համար:
Հ.Գ. հենց նոր որոշում ընդունվեց. «Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորճապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր