Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը,անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի          Մինչև 2024 թ․ կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը       Ճանապարհ դեպի պարտություն. Այս տեմպերով Արցախի հայաթափումը կարող է ընդամենը ժամանակի հարց լինել.«Փաստ»    

03 փետ 2020 14:44

Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը

Այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են:
Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը։


«Այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են:
Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես, արդեն տեսնում ենք, թե ինչպես է հանուն Արցախի մասնակցության պաշտոնական Երևանի խրախուսմամբ տեղի ունեցող Արցախի հավելյալ սուբյեկտացումը Մոսկվան օգտագործում այն Հայաստանից պոկելու և աբխազացնելու նպատակով:
Վերը նշվածի հաշվառմամբ, Արցախի հարցով բանակցությունների հետ կապված գործող իշխանությանն առաջադրում ենք հետևյալ հարցերն ու պահանջները.
Գործող իշխանության օրոք ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Բանակցությունների նախապայման դարձնել 2016 թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը՝ մինչ այդ եղած վիճակը վերականգնելու նպատակով: Ադրբեջանը պետք է պատասխան տա և հատուցի պատերազմ հրահրելու և հրադադարի գիծը խախտելու համար:
Բացահայտել նախորդ ռեժիմների վարած բանակցությունների բովանդակությունը, այդ թվում՝ նրանց դավաճանական քայլերը և համաձայնությունները (որոնց մասին բարձրաձայնում է նաև գործող իշխանությունը): Մասնավորապես, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համաձայնել և փորձել հանձնել 5 կամ 7 շրջաններ: Այդ բացահայտումը ցույց կտա, թե ինչպես տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը և թե ինչու տեղի ունեցավ Սասնա Ծռերի ապստամբությունը:
Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը: Այդ համատեքստում հրաժարվել Արցախի ինքնորոշման հայեցակետի վրա հիմնված ռազմավարությունից, քանի որ այն բազմաթիվ առումներով խիստ խոցելի է, ըստ էության հաստատում է Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն ստորադասվում է դրան, ինչի պատճառով գործնականորեն զրոյացնում է միջազգային-իրավական տեսակետից Արցախի ինքնորոշումը հիմնավորելու հնարավորությունը: Բնականաբար՝ հարկ կլինի նաև պաշտոնապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, քանի որ դրանք հենց տարածքներ զիջելու նպատակ են հետապնդում և, ըստ էության, արդեն գործնականորեն մերժվել են ՀՀ ներկայիս մոտեցումներով:
Փոխարենը հայտարարել Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին և որդեգրել նրա բռնազավթված տարածքն ազատագրելու հայեցակետի վրա հիմնված ռազմավարություն, որի հիմքերը լիուլի բավարար են միջազգային-իրավական տեսակետից Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսը և իրավազորությունը վերահաստատելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր