Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

03 փետ 2020 16:47

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման առաջին անալիզն են անցկացրել

Հայաստանում այսօր առավոտյան անցկացրել են 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման առաջին անալիզը ռեագենտների օգտագործմամբ, որոնք երեկ երեկոյան որպես նվեր ստացվել են Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին լրագրողներին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը եւ նույն կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի ղեկավար Շուշան Սարգսյանը:
Պացիենտը, մասնագետների խոսքով, վերադարձել է Չինաստանից, եւ նրա մոտ բարձր ջերմություն է եղել: Գրիպի, ՍՇՎ-ի եւ կորոնավիրուսի ախտորոշման համար բոլոր անալիզների արդյունքները բացասական են եղել:
Մասնագետները նշեցին, որ Հայաստանն արդեն 200 լաբորատոր թեստ է ստացել, եւ դրանք օգտագործվում են պացիենտների համար, որոնց մոտ կան կորոնավիրուսային վարակի հնարավոր նախանշաններ, եւ որոնք Չինաստան են այցելել վերջին 2 շաբաթվա ընթացքում:

Մասնագետների խոսքով՝ հետազոտվում են պացիենտի քթից եւ կոկորդից խորխի նմուշները (միայն մասնագետը կարող է հավաքել նմուշները՝ պահպանելով անվտանգության միջոցառումները): Անալիզը տեւում է մոտ 3-4 ժամ եւ արվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով: Այդ մեթոդը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն անալիզի անցկացման համար պահանջվում են հատուկ ռեագենտներ:
Պացիենտների համար, որոնք համապատասխանում են վերոնշյալ պահանջներին, անալիզն անվճար է անցկացվում՝ հակահամաճարակաբանական միջոցառումների շրջանակում:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր