20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

06 փետ 2020 12:35

Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր հայազգի Բորիս Համբարձումովը

46 տարեկանում մահացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ՌԴ քառակի չեմպիոն,  հայազգի Բորիս Համբարձումովը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիան:

Համբարձումովը ծնվել է 1974 թ-ին՝ Բաքվում, որտեղ էլ 1987 թ-ին Անատոլի Պետրոսյանի գլխավորությամբ սկսել է զբաղվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով: 1989 թ-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով եղբոր՝ Կամո Համբարձումովի գլխավորությամբ:
1998 թ-ին Համբարձումովը 54 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2000 թ-ին՝ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 1996 և 1997 թթ-ին՝ աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել է արծաթե և ոսկե մեդալներ:
ՌԴ ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միխաիլ Մամիաշվիլին նշել է, որ Համբարձումովի մահը մեծ կորուստ է մարզաշխարհի համար:
«Նրա կրտսեր եղբայր Կամոն ինձ պատմեց, որ Բորիսը դեռ մի քանի օր առաջ մարզվում էր: Առողջական վիճակից չէր դժգոհում, գանգատներ չուներ, միայն ասում էր, որ հազն է անհանգստացնում:  Ամեն դեպքում իրեն լավ էր զգում, բայց պարզվեց թոքաբորբ ունի, որը շատ է խորացել»,- նշել է Մամիաշվիլին:

Նշենք, սակայն, որ պաշտոնապես Համբարձումովի մահվան պատճառների մասին չի նշվում:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր