Այն, ինչ այսօր կատարվում է կոչվում է «ռեկետ», եթե ՀԷՑ-ը պետականացվի, պրոբլեմներ ենք ունենալու          ՄԻՊ հայտարարությունը կրոնական ազատությունների երաշխավորման առկա մտահոգությունների առնչությամբ       Սամվել Կարապետյանի նկատմամբ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում    

06 փետ 2020 17:04

Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի

«Իշխանափոխություն է եղել, Սահմանադրական դատարանի կազմն էլ պետք է փոխվի: Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի»,-ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Օրենքի սահմաններում երկար տարիներ անօրինակ բան է կատարվել մեր երկրում: Ես ասել եմ՝ Սահմանադրական դատարանը պետք է լինի եկեղեցու վերջին մոմը: Խնդիրն այն չի, որ բութը կամ ստորակետը սխալ են դրված, կամ իրավական խախտում կա: Իրավական խախտում եղել է երկար տարիներ՝ 20 տարի, որ այդ իշխանությունն ուզում է նորից վերակենդանանա»,-ասաց Միքայելյանը:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանին՝ նա ասաց. «Հրայր Թովմասյանին ճանաչում եմ գրեթե 2000թ.-ից, նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել: Իմ ընտրությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ինձ շատ է օգնել, դեմ է եղել այն իշխանություններին: Բայց այն իշխանությունները միշտ ցանց են գցել, խելոքներին տարել են, նա ընկել է այդ ցանցի մեջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր