Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

07 փետ 2020 13:01

Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. երեխային տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել

Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առեւանգել։
Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։



Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել էր, որ նա այդ մասին տան մեծահասակներին ոչինչ չասի։
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։
Փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին եւ տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր