Հատուկ օպերացիա Երևանում․ ում որդին է ձերբակալվել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողների հետ, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։
Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սև բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ և 5.6մմ տ/չ 5 փանփուշտ:Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը հայտնի «Գաջի գործարանի Միշայի» տղան է, ով «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։