Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

08 փետ 2020 12:16

«Բավրա»-ի մաքսակետի գործով ձերբակալված տեսուչի մասնակցությամբ առերեսում են իրականացրել՝ առանց պաշտպանների

«Բավրա»-ի մաքսակետի գործով ձերբակալված տեսուչի մասնակցությամբ առերեսում են իրականացրել՝ առանց պաշտպանների: Այս մասին «Փաստինֆո» -ի  հետ զրույցում ասաց պաշտպան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալն ուներ առողջական խնդիրներ, ինչի պատճառով հրաժարվել է առերեսման մասնակցելուց, սակայն դա եւս որեւէ ազդեցություն չի ունեցել ու քննիչը շարունակել է կատարել քննչական գործողությունը` չնայած պաշտպանական իրավունքի բազմաթիվ խախտումներին:



«Հրավիրվել ենք քննիչի սենյակ՝ առերեսման: Տեսնելով, որ իրականացվում է մեր պաշտպանյալի առերեսումը մեկ այլ կասկածյալի հետ, մեր պաշտպանյալը հայտարարել է, որ հրաժարվում է հիշյալ քննչական գործողությանը մասնացելուց, քանի որ երկու գիշեր չի քնել,մի քանի դեղահաբ է ընդունել և չի ընկալում իրականացվող քննչական գործողության էությունն ու բովանդակությունը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի այդ հայտարարությունից հետո քննիչն ասել է, որ կասկածյալն իրավունք չունի հրաժարվել քննչական գործողությանը մասնակցելուց, այլ՝ կարող է մասնակցել և ցուցմունք չտալ, ինչը պաշտպանի գնահատմամբ, ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 63-րդ հոդվածի ակնհայտ և կոպտագույն խախտում է:
Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտպանի հրաժարվելուց հետո, երբ վերջինս վատառողջ վիճակում էր և չէր հասկանում, թե ինչ քննչական գործողություն է իրականացվում, քննիչը շարունակել է առերեսման կատարումը: Պաշտպանները հայտարարել են, որ իրականացվում է ակնհայտ ապօրինի գործողություն և չեն պատրաստվում մասնակցել այդ ապօրինի գործողությանը և դուրս են եկել քննիչի աշխատասենյակից, իսկ պաշտպանյալը հայտարարել է, որ առանց պաշտպանների հրաժարվում է մասնակցել քննչական գործողությանը:
«Մեր բացակայությամբ դուռը փակվել է մեր պաշտպանյալի վրա և քննչական գործողությունը շարունակվել է մինչև վերջ: Այսինքն՝ մեր բացակայությամբ և իր հրաժարման պայմաններում անձին ենթարկել են հոգեբանական բռնության, դա իր մեջ նաև խոշտանգման տարրեր է պարունակում և հարկադրել են մասնակցել այն քննչական գործողությանը, որին ինքը չի ցանկացել մասնակցել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այս գործողությունները կապում է վարչապետի հայտարարության հետ, որը կանխորոշել է այս գործողությունները:
«Երեկ վարչապետը Կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ մաքսակետում բռնվել են մի խումբ աշխատակիցներ՝ խոշոր մաքսանենգության դեպքով: Անմեղության կանխավարկածի խախտումն արդեն խրոնիկ բնույթ է կրում: Ես դա գնահատում եմ որպես ազդակ իրավապահ մարմիններին՝ յուրաքանչյուր գնով այս անձանց կատարած առերևույթ հանցագործությունը որակել որպես հանցագործողություն: Այսպես ասած՝ իրենց տվեց գրին քարտի հնարավորություն՝ իրականացնելու օրենքով նախատեսված և չնախատեսված բոլոր միջոցառումներն այս անձանց մեղադրանքները հիմնավորելու համար, քանի որ մինչև անձանց մեղադրանք առաջադրելը վարչապետն արդեն իսկ հայտնել է իր իրավական կարծիքն այն մասին, որ անձինք արդեն իսկ կատարել են հանցագործություն՝ մաքսանենգություն»,- ասաց պաշտպանը:
Հարցին, թե արդյո՞ք փոխվել է իր պաշտպանյալի դատավարական կարգավիճակը, պաշտպանն ասաց, որ այս պահին նրան մեղադրանք չեն առաջադրել և նա շարունակում է ունենալ կասկածյալի դատավարական կարգավիճակ:
«Բայց այն, ինչ մենք ենք տեսնում, կարծում եմ, որ սա իրավական բեսպրեդելի տիպիկ օրինակ է: Սա իրավական բեսպրեդել է: Այս պահին քննչական գործողությունները վերջացել են: Մեր բացակայությամբ ամբողջ ցուցմունքն արձանագրել են և ավարտել են քննչական գործողությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կառավարության փետրվարի 6-ի նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործություն կատարած 4 անձ ձերբակալվել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր