Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

15 մայիս 2026 17:27

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկըԱրդեն կառուցվող «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ընդլայնվում է մեր համագործակցությունը թյուրքական պետությունների հետ տրանսպորտային ոլորտում։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է մեծանում»,- նշել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքի երկայնքով մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։

«e-Permit համակարգը, որը մշակվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, ապահովում է էլեկտրոնային թույլտվությունների օպերատիվ տրամադրումը»,-ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր