ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

08 փետ 2020 13:35

«Սուրբ Աստվածածին» եկեղեցուց սրբապատկեր են գողացել. դեպքից րոպեներ անց կասկածյալին գտել են

Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգեւոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել:
Ոստիկանությունից  հայտնում են, որ նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։



Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։
Գողոնը հայտնաբերված է։
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր