Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

08 փետ 2020 15:46

Իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ ,դա հանաք մասխարա չէ

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 
«Որպես եզրափակիչ խոսք.
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը ,ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ ոչ քայլերի հետ :
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինչ ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ:
Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթատել մեկի վզին:
Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց ովքեր ինձ հետ համաձայն չեն :
Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց:
Ավելին ասեմ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր, ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔի, եթե դա Հայ ազգի կյանքի համար կործանարար չէ: Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում, որ կլինեն մարդիկ ովքեր իսկապես կարծում են, որ իրենց պատկերացումները ավելի ճիշտ են, քան ինչ հիմա տեղի է ունենում:
ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ Եվ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ:

Եվ չեմ կարողանում հասկանալ, իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ, դա հանաք մասխարա չէ:)
Այսքանը ....»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր