Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

10 փետ 2020 15:06

Հայաստանում վերադարձ անցյալին չի լինելու. Փաշինյանի կառավարությունը հեռացել է թավշյա հեղափոխության նպատակներից

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած նոր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում։
«Նոր քաղաքական ուժը լինելու է կենտրոնամետ-աջ, որի գաղափարախոսությունն ու ծրագրերը հիմնված են լինելու ազգային ավանդույթների ու զարգացման վրա։ Այս պահին տեղին են ունենում լայնամասշտաբ կոնսուլտացիաներ՝ համախոհների եւ պոտենցիալ գործընկերներ հետ, եւ միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո մենք առաջ կքաշենք ծրագրային դրույթներն ու «ճանապարհային քարտեզը»,- հայտարարել է Ա.Վանեցյանը՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ ներկայումս Հայաստանում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, իսկ կառավարությունը հեռացել է 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության նպատակներից։
ԱԱԾ նախկին տնօրենը կարծում է, որ Հայաստանում վերադարձ անցյալին չի լինելու։ Միաժամանակ Վանեցյանը նշել է, որ դեմ է հասարակությանը կոշտ քաղաքական սահմանազատմանը՝ «ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է» սկզբունքով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր