Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

11 փետ 2020 12:15

Իսկ կյանքը ցույց տվեց, որ խիյարը ձեր պարագայում թարս աճեց… Արմեն Դանիելյան

Եվ երբ քաղաքացին հայտարարում էր, որ դատարանները "խլում են” իր սեփական տունը, պատասխանը զավեշտալի էր՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ դատարանները գործեն:
Օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ իսկ ինչու մինչ այդ չէին գործում "ձեր” դատարանները…
Որովհետև Սահմանադրությունը հերձելու փոխարեն, դուք ինքներդ ձեզ պետք է "վերացնեիք”…
Իսկ կյանքը ցույց տվեց, որ խիյարը ձեր պարագայում թարս աճեց… երբ 2014թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչապետի պաշտոնին չհավակնողն արդեն 2018թ. մարտի 19-ին ոչ միայն լրջորեն հավակնում էր, այլև հնարավոր էր համարում իր թեկնածության առաջադրումը, զուգահեռաբար կշտամբելով և ծաղրելով այն մարդկանց, ովքեր համարում էին, որ նա պարզապես կդրժի իր խոստումը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնը…
Կյանքը ցույց տվեց, որ նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ չառաջնորդվող մարդը, ոչ միայն հավակնում էր, այլև ստանձնեց ՀՀ Վարչապետի պաշտոնը…
Էս դեպքում խիյարի հայտնի մասնագետը հաշվի չէր առել, որ այս մշակաբույսը թարս աճելու "խասյաթ” ունի, մինչդեռ սեփականությունից զրկված և նրա կողմից արհամարհված քաղաքացին պարզապես զգուշացրել և հորդորել էր՝ փոխել հենց իրեն և ոչ թե Սահմանադրությունը… Ասողին՝ լսող էր պետք…
Իսկ քաղաքացու հորդորը տեղին էր… և հենց այդ նույն անտեսված ու արհամարհված քաղաքացին չներեց Սահմանադրությամբ իրեն անփոխարինելի "հռչակած” միապետին. քաղաքացին չընկրկեց, ծնկի եկավ, բայց "չկզեց”, ուժ գտավ իր մեջ և ոտքի կանգնեց՝ վռնդելով իր պաշտոնի և ոհմակի երկարակեցությունն համար Սահմանադրության բարեփոխիչներին… Օբյեկտիվորեն առաջացող հարցադրումների շարքն անսպառ է…
Դուք ձեր սրտի Սահմանադրությունը "պատվիրելիս” հաշվի չէիք նստել իրականության հետ, որովհետև անցած տարիները վկայում էին, որ դուք չունեիք տարրական պատասխանատվություն սահմանադրական արժեքների նկատմամբ… իսկ այդ արժեքներից ամենառանցքային արժեքը՝ մարդն էր, ում դուք ամբողջ ուժով "ատում” ու արհամարհում էիք… Ես այդ, արհամարհանքը սեփական մաշկից վրա եմ զգացել…
Ու այլևս բոլորի համար պարզ և հանրամատչելի էր Սահմանադրությունը փոխելու կամ հերձելու ձեր նպատակը…
Փաստացի երրորդ ժամկետով կամ ցմահ երկրի ղեկավար կարգվելն ուղղակիորեն անընդունելի էր ժողովրդավարական պետության տեսանկյունից: Այո’, այո’, դուք մեր երկրի Սահմանադրությունը, իրավական կարգը "հարմարեցրիք” ու փորձում էիք ցմահ ծառայեցնել կոնկրետ ձեր անձի շահերին: Դուք Հայաստանում ուզում էիք հաստատել միջինասիական ավտորիտար ռեժիմ, ինչպիսին օրինակ՝ Ադրբեջանն է…
Սակայն մի բան ըստ ամենայնի մոռացել էիք. ձեր սիրած բանջարանաբոստային ջերմություն սիրող մշակաբույսը թարս բուսնելու "ստոր” հատկություն ուներ…
Հ.Գ. Եվ երբ դատարանների "անգործությունը” բարդում էիք "խեղճ” Սահմանադրության վրա, էդ նույն տրամաբանությամբ էլ կարող էիք նաև ասել՝ Սահմանադրությունը փոխում էինք, որովհետև երկրում գաղջ մթնոլորտ էր,
խիյարը թարս էր աճում, Սաշիկն ու Միշիկը փայ էին մտնում, երկրում տնտեսական մոնոպոլիաներ կային, համապետական կամ համայնքային ընտրությունները կեղծում էինք, սահմանադրական կարգը ոչնչացրել էինք, արտաքին քաղաքականությունը դարձրել էինք զբոսաշրջիկություն, արտաքին պարտքը ավելացրել էինք, ոստիկանությունը դարձրել էինք մամլիչ՝ խաղաղ ցուցարաներին հոշոտելու համար, արտաքին պարտքը ավելացել էինք, աղքատների թիվը շատացել էր, կոռուպցիան դարձրել էինք գործարքի ձև և էսպես անվերջ ու շարունակելի…
Հ.Գ.Մնում էր ասեիք՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ կտրենք մեր ձեռքերը, որ
չթալանենք ու չավերենք, Բադեն֊Բադեն ու Մոնտե Կառլո չգնանք…
Հ.Գ. Իսկ ինչ տվեց սահմանադրական փոփոխությունները սահմանամերձ շրջաններում և առհասարակ շարքային քաղաքացուն ու ովքեր Հայաստանում "տապալեցին” սահմանադրական կարգը…
Այդ մասին՝ շուտով…
 
Արմեն Դանիելյանի ֆեյսբուքյան էջ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր