Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 փետ 2020 12:15

1 մլն դրամը գերազանացող նվիրատվությունների թնջուկը ԱԺ-ում

Համայնքներին տրվող 1 միլիոն դրամը գերազանցող նվիրատվությունների տրամադրումը պետք է քննարկվի և որոշմամբ հավանություն տրվի ավագանու կողմից։ Միայն դրանից հետո նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված: Այս լուծումն առաջարկեց այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկած փոփոխություններով, որը ներկայացրեց Անի Սամսոնյանը։
ԱԺ այս նստաշրջանի արդեն երկրորդ՝ իրար հաջորդող նիստերում երկու նմանատիպ նախագծերով լուծվում է համայքներին նվիրատվություններ տալու միևնույն հարցը, որը պատգամավորների արձագանքն է ԿԱՄԱԶ-ների հայտնի դեպքին։ Նախագծով նաև պարտադիր պայման է համարվելու նվիրատուի անվան հրապարակումը։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանն առաջարկեց նվիրատուների անվան հրապարակայնացման պահանջը վերանայել և սահմանել նաև բացառություններ՝ քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, սահմանամերձ գյուղին նվիրատվություն տվող արտերկրի մեր հայրենակիցը չցանկանա իր անվան հրապարակումը։ Նման դեպքերում պարտադիր պահանջի դրույթը կարող է նվազեցնել կարևոր պաշտպանական նշանակության նման նվիրատվությունների հոսքը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ այն որակելով «Լուսավոր Հայաստանի» կողմից իրականացվող քաղաքական գործընթացի մաս։ Նշվեց նաև, որ այն հակասում է Քաղաքացիական օրենսգրքին, քանի որ վերջինով սահմանված է՝  նվիրատվությունը չպետք է համաձայնեցվի որևէ սուբյեկտի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր