Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը    

12 փետ 2020 17:00

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը տուգանել են 10 մլն դրամի չափով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 12-ին, իր նիստում տուգանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը:
ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ:



Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար:
Հանձնաժողովի նույն որոշմամբ հանձնարարվեց «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ եւ «ՀԱԷԿ»-ին եռամսյա ժամկետում վերականգնել «ՀԷՑ»-ի, արդյունքում նաեւ՝ սպառողներին հասցված վնասը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր