Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

13 փետ 2020 13:20

Սիրիայում ահաբեկիչների հարձակումից հայ օպերատոր է վիրավորվել

Փետրվարի 12-ին Հալեպի արևմուտքում տեղի ունեցած զինված բախման ժամանակ սիրիացի լրագրողներ են տուժել։ Բախումը տեղի է ունեցել սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև, լրագրողները գտնվել են անմիջապես զինված գործողությունների տարածքում։
Հայտնի է, որ ահաբեկիչների թիրախում են հայտնվել մասնավորապես սիրիական հեռուստաընկերության նկարահանող խումբը և սիրիական SANA լրատվական գործակալության ներկայացուցիչները։ Վիրավորների թվում են SANA-ի հաղորդավար Շադի Խիլվան, ինչպես նաև՝ օպերատորներ Շարիֆ Աբսը և Ժորժ Արաֆելյանը։ Վերջիններս դեպի վայրից լուսաբանում էին ահաբեկիչների դեմ սիրիական կառավարական ուժերի գործողությունները։


Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են Հալեպը ահաբեկիչներից ազատագրելու գործողությունները։ Փետրվարի 11-ին հայտարարվել էր, որ ահաբեկիչներից ամբողջովին  ազատագրվել է Ռաշիդին արվարձանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր