Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

15 փետ 2020 10:17

Ինչու են իրավապաշտպաններն ու պատգամավորը մեղադրում Արցախի ՌՈ պետին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարից մինչև փետրվարի 14-ը Արցախի և Հայաստանի ԶՈՒ-երում գրանցվել է զինծառայողների մահվան 11 դեպք: Վերջին զոհը փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանն է: Այս դեպքերից հետո բարձրացվեց ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի հարցը: Մասնավորապես, այդ հարցը փետրվարի 12-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, բարձրացրեց նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իսկ իրավապաշտպանների կողմից, ըստ էության, մեղադրանքներ էին ուղղվել նաև Ա. Բաղդասարյանին այն բանի համար, որ վերջինս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ մտերմիկ հարաբերություններ ունի և այնպես է արել, որ նրա որդու՝ Դավիթ Մովսիսյանի մասով բողոքին ընթացք չտրվի:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ռազմական ոստիկանության պետին, որը հայտնեց. «Պաշտպանության բանակը, այդ դեպքի հետ կապված, տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որ Ռազմական ոստիկանությունը ամեն ինչ արել է՝ օրենքով սահմանված կարգով: Մենք ցանկացած զինվորի դեպքը ցավագին ենք տանում, բոլոր զինվորները մեզ համար հավասար են: Իսկ Առաքել Մովսիսյանին հանդիպել եմ Ազգային ժողովի կամ Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ, ուրիշ այլ հարաբերություններ չկան»:
Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանի որդու զորամասի հետ կապված ահազանգ եղել է դեռ Վահրամ Ավագյանի դեպքից ամիսներ առաջ, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել էր կայազորի քննչական բաժին, այնուհետև կարճվել էր՝ հանցադեպի բացակայության հիմքով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր