Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

15 փետ 2020 17:00

Դոլար Մարգոն ձախողում է Եվրատեսիլը ՝ մսխելով պետական միջոցները

Երգիչ Մգեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հանրային հեռուստատեսությունում հեղափոխություն այդպես էլ չեղավ…….
Հանրային հեռուստատեսությունը կազմակերպում է հերթական «Եվրատեսիլ» առևտուրը: Ինչու առևտուր , որովհետև ինչ այս հեռուսատեսության տնօրեն դարձավ Մարգարիտա Գրիգորյանը «Դոլար Մարգոն », կեղծվում է ամեն ինչ հանուն իրենց անձնական շահի ։ Երբ ես մասնակցում էի դեպի Եվրատեսիլի նախագծին հետագայում իմ ունեցած աղբյուրներից պարզեցի, որ sms քվեարկությամբ առաջին տեղում իրականում ո՛չ ես եմ եղել ո՛չ էլ Սևակ Խանաղյանը, այլ Մարիամ անունով մի աղջիկ։
Դոլար Մարգոն ով իր ապաշնորհ թիմով ձախողել է ու ձախողում է Եվրատեսիլը տարիներ շարունակ մխսելով պետական միջոցները այսօր շարունակում է մնալ ու պաշտոնավարել , կազմակերպել հերթական առևտուրը դեպի Եվրատեսիլ նախագծի շնորհիվ , որին այսօր Հ1-ի ուղիղ եթերում ականատես կլինենք բոլորս: Կասկած չունեմ , որ կընտրվի արդեն իսկ նախապես որոշված մասնակիցը, և 2020 թվականին ևս մեկ անգամ Հայաստանը կձախողի եվրատեսիլում :


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր