Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

18 փետ 2020 14:37

Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են. ծանր է այս վիճակը. ՍԴ դատավոր

Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի եղել ու չկա,- հայտարարել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը։
Նա միաժամանակ հայտարարեց, որ այսօր էլ կստորագրի ՍԴ-ի վերջին 20 տարվա բոլոր այն որոշումները, որոնք ստորագրել է։ «Ես Ձեր կողմից վկայակոչված, իբր, կեղծված ընտրությունները դակելու գործով զեկուցող դատավորներից մեկն եմ։ Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է  հերյուրանքներ տարածել։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ վերջին 20 տարում ՝ այսօր էլ կստորագրեմ»,- հայտարարեց Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ կարող են լրագրողին մեղադրել նաեւ Քենեդու սպանության մեջ։


ՍԴ դատավորը միաժամանակ հերքել է նախկինում իր նկատմամբ ճնշումներ կիրառված լինելու մասին հայտարարությունները։ «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ֆելիքս Թոխյանին կարող են ճնշել՝ ուրեմն ինձ լավ չեն ճանաչում, ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ կուտեմ-կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման փորձ 23 տարվա ընթացքում չի էլ եղել»,- նշել է Ֆ.Թոխյանը։ Ընդ որում՝ նա նշեց, որ ճնշումների վերաբերյալ հարց տրվել է նաեւ ՀՔԾ-ում՝ հարցաքննության ժամանակ եւ հերքել, որ իրեն չեն ճնշել։

«Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»,- նշել է ՍԴ դատավորը եւ ընդգծել, որ իրենց միայն կարող են մեղադրել կատարած աշխատանքը հանրությանը լավ չներկայացնելու համար՝ ընդգծելով թացն ու չորը պետք է տարբերել։
Նա միաժամանակ հրաժարվել է պատասխանել սահմանադրական հանրաքվեի սահմանադրականության վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ հանրաքվեի արդյունքները հնարավոր է բողոքարկվեն ՍԴ, ուստի չի կարող նախապես կարծիք հայտնել։



Ֆ.Թոխյանը հաստատել է, հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ՝ նշելով, որ նա իր ուսանողն է եղել եւ նրա հետ հանդիպել է, թե որպես իր նախկին ուսանողի եւ թե որպես ԱԺ նախագահի, սակայն հրաժարվել է պատասխանել, թե ինչ են քննարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր