Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

18 փետ 2020 15:21

Լուսավոր Հայաստանը պարզապես չցանկացավ ատելության թիրախ դառնալ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կարծում է, որ քաղաքական ուժերը, մասնավորապես «Լուսավոր Հայաստանը», տրամաբանված պատճառաբանել են, թե ինչու չեն ձևավորում «ոչ»-ի շտաբ։
«Նրանք դրանով փորձեցին խուսափել թիրախավորումից, ցանկացան ատելության թիրախ չդառնալ և դա տրամաբանական է»,-ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ իրենց խումբը քարոզչություն որպես այդպիսին չի անելու, փոխարենը հարթակ, հնարավորություն են տալու «այո»-ից տարբերվող կարծիք ունեցող անձանց։
«Ով կցանկանա «այո»-ի մասնակից դառնալ, կդառնա։ Հարթակ տրվելու է նաև քաղաքական գործիչներին։ Մեզ տեղեկացրին Հանրային հեռուստաընկերության անվճար եթերի մասին, վահանակների մասին, մենք ինքներս չենք պատրաստվում գովազդային վահանակներ պատրաստել, տեղադրել, ոչ էլ տեսաուղերձներ հղել, բայց եթե կան մարդիկ, որ ցանկանում են դրա մասնակիցը դառնալ, մենք պատրաստ ենք իրենց հետ համագործակցել»,-ասաց Բաբայանը։
Նա ընդգծեց, որ իրենց պետք չէ դիտարկել, որպես «այո»-ի հակառակ կողմ, որը պետք է թիրախ դառնա իշխանության համար։
«Եթե չնախաձեռնեինք այս գործընթացը, ապա հաստատ հնարավորություն չէր լինի վիճարկել հանրաքվեի արդյունքները։ Սա մի գործընթաց է, որը սկսեցինք, որպեսզի հետագա մնացած իրավական գործընթացները կազմակերպելու հնարավորություն լինի, եթե ինչ-որ փուլում այդ իրավական գործընթացը չիրականացվի, կարող է չիրականացվել, բայց հիմա պետք է ստեղծել այդ հնարավորությունը, որպեսզի հետագայում խախտումներ լինելու դեպքում խմբակցությունները կարողանան վիճարկել ու լինեն համապատասխան տվյալներ»,-ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր