Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

19 փետ 2020 10:00

Սրտի անբավարարութամբ տառապող հիվանդին մերժել են՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա սեպտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 20-ը ստուգումներ է իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը մասնավորապես ուսումնասիրել է Երևանում շտապ բժշկական օգնության ծառայությունների մատուցման առանձնահատկությունները, գնահատել է ծախսային և նպատակային արդյունավետության ապահովման հարցերը: Արդյունքում արձանագրվել են խմբերի օպտիմալ բաշխվածության և ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ:
Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոսպիտալացման ենթակա պացիենտներին շտապ բուժօգնության հոսպիտալացման հերթապահությունների գրաֆիկում ընդգրկված մի շարք բուժկենտրոններ մերժել են ընդունել՝ ազատ մահճակալ չունենալու պատճառաբանությամբ: Եվ ամենակարևորը՝ որոշ դեպքերում ավելի քան 3 բուժկենտրոնից մերժում ստանալուց հետո սուր շնչառական կամ սրտի անբավարարության ախտորոշմամբ հիվանդները ժամանակին չեն հոսպիտալացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ ՀՀ մարզերի բջջային ցանցից 1-03 ծառայության ստացված զանգերն ուղղորդվում են Երևան, այնուհետև Երևանից՝ մարզերի սպասարկող շտապ բուժօգնության միավոր: Հաշվեքննիչ պալատի բացահայտումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: «Այս խնդիրը առկա է, աշխատում ենք դրա լուծման ուղղությամբ: Հիմա նոր հրաման կա, ըստ որի՝ հիվանդները կարող են առանց հոսպիտալացվելու հիվանդանոցների անհետաձգելի բաժանմունքներում ստանալ օգնություն»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր