Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 փետ 2020 17:02

Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է Մյունխենում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի մասնակցությամբ Մյունխենում տեղի ունեցած քննարկմանը։ Նա գրել է, որ  Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից։
«Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն
Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց և խորը անալիտիկայի հույս այլևս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին:
1. Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից: Եթե նման "գանդիական”, սպիտակ աղավնու իմիջի նպատակը դրսի աչքերում միավորներ հավաքելն էր, ապա շեշտեմ, որ դա չստացվեց:
Հետևություն՝ կոնստրուկտիվ լինել պետք է միայն այն դեպքում, երբ տեսանելի ցույց ես տվել քո իրական ուժը: Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն:
2. Ամիսներ առաջ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կռվանը լինելու «ժողովրդավարությունը»: Մյունխենից առաջ կարծես թե իրավիճակն առավել բարենպաստ կարող էր թվալ այդ հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությւոնները: Սակայն իրականության մեջ համաշխարհային գերկենտրոնները երբեք էլ լրջորեն չեն դիտարկել «ժողովրդավարությունը» իրենց գեոպոլիտիկ շահերի համատեքստում: Միջազգային շրջանակների մյունխենյան արձագանքները նունյնպես լրացուցիչ միավորներ չտվեցին Հայաստանին:
Հետևություն՝ Ադրբեջանից ավելի ժողովրդվար լինելը (ինչը մշտապես է եղել, մինչև 2018 ապրիլ նույնպես), չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ»,-գրել է Աշոտյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր