Վարչապետի հետհաշվարկի ժամացույցը միացված է, ովքեր կմասնակցեն եկեղեցու դեմ գործողության, իշխանափոխությունից հետո կազատազրկվեն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում գիտակցում են ագրեuիվ ռազմակшն դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը    

21 փետ 2020 13:27

Տեսանյութ. Չեմպիոն չեն ծնվում, չեմպիոն դառնում են. Նիկոլ Փաշինյան

Ցավոք սրտի այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսեվդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Այսօր Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:


«Դուք պետք է ցույց տաք, թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարելի է հասցնել մի ամբողջ ժողովրդի, պետության»:
Փաշինյանի խոսքերով, չեմպիոն չեն ծնվում, դառնում են. «Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հականիշներով, կարևոր է մենք կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, լավ մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Մեր Կառավարությունն այս թեմային հատուկ ուշադրություն է դարձնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր