Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ի՞նչ եմ պատասխանելու       Եթե համաձայնության չհասնենք Իրանի հետ, ստիպված կլինենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկել    

22 փետ 2020 16:28

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ՀՔԾ-ում չի քննվում

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Հայտնում ենք, որ 22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում:



Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր