Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

24 փետ 2020 14:34

Կորոնավիրուսը հասավ Բահրեյն, Աֆղանստան եւ Քուվեյթ

Երեք նոր երկրում գրանցվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր՝ Բահրեյնում, Աֆղանստանում եւ Քուվեյթում: Այսօրվա դրությամբ COVID-19 կորոնավիրուս են հայտնաբերել աշխարհի 36 երկրում:
Բահրեյնում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է տեղական BNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարությանը: Պացիենտը Բահրեյնի հպատակ է, որը ժամանել է Իրանից: Ինքը՝ պացիենտը եւ նրա հետ շփված բոլորը Մանամի բժշկական կենտրոնում կարանտինի մեջ են՝ բժիշկների խմբի հսկողության տակ:
Աֆղանստանում նույնպես գրանցվել է COVID-19-ով վարակման առաջին դեպքը: Աֆղանստանի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆիրուզը հայտարարել է, որ կորոնավիրուսի կասկածանքով 3 դեպք է հայտնաբերվել երեկ Գերատ նահանգում, որոնցից մեկը անցկացված հետազոտություններով հաստատվել է: Սրա հետ կապված նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:

Կորոնավիրուսի 3 նոր դեպք են հայտնաբերել նաեւ Քուվեյթում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեք վարակվածներն էլ վերադարձել էին Իրան ուղեւորությունից:
Ավելի վաղ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր Իրանի հետ ծովային եւ ավիահաղորդակցության դադարեցման մասին, ինչպես նաեւ կորոնավիրուսի տարածման հետ կապված իր ավելի քան 700 քաղաքացիների տարհանման մասին:
Վերջին տեղեկություններով՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որից 8-ը՝ մահվան ելքով: Եղած տվյալների համաձայն՝ վիրուսի տարածումը սկսվել է Ղում քաղաքից, որը շիա մուսուլմանների ուխտագնացության վայր է: Բժիշկների տվյալներով՝ վարակվածների մեծ մասը կա՛մ քաղաքի բնակիչներ են, կա՛մ այնտեղ են եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր