ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

26 փետ 2020 11:39

Պն-ն ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները.արդյոք արտոնություններից օգտվողները օրինական վկայականներ ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պն-ն նոր գործընթաց է սկսել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախարարությունը ստուգում է պատերազմ անցած անձանց վկայականները՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք պատերազմ են անցել, թե վկայականները ձեռք են բերել անօրինական ճանապարհով: Մեզ հայտնի դարձավ, որ ՊՆ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն այս օրերին տարբեր զինկոմիսարիատներում ստուգում է այդ վկայականները:
Ըստ էության, այդ վկայական ունեցող անձինք բազմաթիվ արտոնություններից են օգտվում, եւ հիմա ՊՆ-ն ստուգում է՝ հասկանալու համար, թե արդյոք արտոնություններից օգտվողները համապատասխան օրինական վկայականներ ունեն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հանձնաժողովը նոր չի ստեղծվել, եւ նպատակն է ստուգել պատերազմ անցած անձանց վկայականները՝ հնարավոր թերությունները, բացթողումները բացառելու համար»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր