Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

27 փետ 2020 13:04

Չինաստանից Վրաստան է տարհանվել 34 մարդ. նրանք մեկուսացված են. Իտալիայից եկած վրացուհուն Փոթիից տեղափոխում են Թբիլիսի

Չինաստանից Վրաստան է տարհանվել 34 մարդ, որոնք գտնվում են կարանտինի մեջ՝ Իմերեթիայի շրջանի Սաչխերե քաղաքում: Նրանց վիճակը բավարար է: Այդ մասին հայտնել է Սաչխերեի հիվանդանոցի տնօրեն Միխայիլ Կամուշաձեն:
Վրաստանի կառավարությունը կազմակերպել է այն հայրենակիցների տեղափոխումը, որոնք տարբեր պատճառներով չէին կարողացել ինքնուրույն ձեռք բերել ավիատոմսեր և վերադառնալ հայրենիք: Ինչպես հայտնի է, հունվարին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով բազմաթիվ ավիափոխադրողներ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Չինաստանի օդանավակայաններ:


Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք երկու շաբաթ կարանտինի մեջ կմնան Սաչխերեի հիվանդանոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող հյուրանոցում:


Կամուշաձեի խոսքով՝ մինչ օրս ոչ մի քաղաքացի չի ունեցել որևէ նոր ախտանիշ, որը բնորոշ է կորոնավիրուսով վարակվածներին: Բոլոր 34 անձինք շարունակում են մնալ մշտական ​​բժշկական հսկողության տակ: Նրանք կհեռանան հյուրանոցից կարանտինային շրջանի ավարտից անմիջապես հետո:
Միեւնույն ժամանակ, Իտալիա այցելած վրացուհուն Փոթիից տեղափոխում են Թբիլիսի: Հիվանդը 18 տարեկան աղջիկ է, ով բարձր ջերմություն ունի և գրիպին բնորոշ այլ ախտանիշներ: Նա դիմել է Փոթիի հիվանդանոց, որտեղից տեղափոխվում է Թբիլիսի ՝ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժզննում անցնելու համար:


Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի երեկոյան Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Հիվանդը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը Իրանից Վրաստան է ժամանել Ադրբեջանի տարածքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր