Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

27 փետ 2020 17:00

Երևանում հանրային տրանսպորտի վարորդներն օգտագործել են «կրակադիլ» տեսակի թմրանյութ ու դուրս են եկել աշխատանքի

Մոտ երեք տարի առաջ հիվանդանոցներից մեկում հաշվետվության համաձայն ավելի քան 30 հիվանդ վիրահատվել են ստորին ծնոտի փտախտի համար: Դրա պատճառը եղել է «կրակադիլ» տեսակի թմրանյութ օգտագործելը: Այդ հիվանդների մեծ մասը հանդիսացել են Երևանի հանրային տրանսպորտի վարորդներ: Փաստորեն վտանգված է մեր բոլորի կյանքը: Եթե վարորդները ներարկում են «կրակադիլ» տեսակի թմրանյութ ու աշխատում են, վտանգում են բոլորիս կյանքը: Ես այս հարցով դիմել եմ ներկայիս քաղաքային իշխանությանը, սակայն որևէ արձագանք չեմ ստացել: Արդյո՞ք ստուգվում է մեր վարորդների առողջական վիճակը, արդյո՞ք կարող եք ասել, որ իմ արած պնդումը, որը վերաբերում է երեք տարի առաջվա տվյալների, այսօր այլևս արդիական չէ: Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Մարինա Խաչատրյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պաշտոնակատար Էդգար Գալստյանին:
Գալստյանը հայտարարեց, որ ցանկացած վարորդ, ով ալկոհոլ և կամ վերոնշյալ միջոցից կօգտագործի, պոտենցիալ վտանգ կներկայացնի իրենից. «Երթևեկության ցանկացած մասնակից պետք է հետևի ճանապարհային երթևեկության կանոններին՝ առաջնորդվելով գործող կարգերով ու նորմերով: Ինչ վերաբերում է վարորդների ստուգմանը, ապա կարգի համաձայն վարորդները հավաքակայանից դուրս գալուց առաջ պետք է բուժզննման ենթարկվեն: Դա պարտավոր են անել մասնավոր ընկերությունները: Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցին, ապա այն պարտադիր տեխնիկական զննում պետք է անցնի»:



Պաշտոնյան նշեց, որ վարորդի կողմից ինչ-որ միջոցներ օգտագործելու մասով խնդիրներ ունենում են նույնիսկ զարգացած երկրները, քանի որ նա դա կարող է անել երթուղի դուրս գալուց հետո. «Նույնիսկ օդաչու է եղել, ով ալկոհոլ է օգտագործել: Այդ երևույթը բացառել հնարավոր չէ: Մենք ուղղակի պետք է զգոնությունն ավելի ուժեղացնենք, ինչն անում ենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր