Թուրքական կազմակերպության նախաձեռնությունն Արցախի օկուպացված տարածքներում          «Կառավարություն կոչվածը պետք է անհապաղ պարզաբանում տա Բաթումիում Փաշինյանի անհետացման վերաբերյալ»       Երևանում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայով վրաերթի են ենթարկել ոստիկանության գնդապետի    

28 փետ 2020 10:38

Վճարել են, գրել է, նրա համար ինչ տարբերություն, թող իրար գզեն ադրբեջանցիներն ու հայերը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Независимая газета» թերթում Սումգայիթի իրադարձությունների վերաμերյալ կեղծագիրը μողոքի ալիք առաջացրեց Հայաստանում: Ընդ որում, ապշեցնում էր այդ ընդվզումների հակառուսական բնույթը՝ այ, տեսեք, մեր դաշնակից Ռուսաստանը իր մամուլում տպագրում է ազգային ողμերգությունը նենգափոխող նյութեր և այլն: Ամո՛թ Ռուսաստանին: Սակայն իրականում ինչ կապ ունի այդ իրոք ստահոդ հրապարակումը Ռուսաստանի, նրա իշխանությունների հետ: Ի վերջո, նախ փորձեք պարզել, թե ով է նյութի հեղին ակը, իրո՞ք ադրμեջանցի լրագրող է: Գիտե՞ք ինչ է Ասկերովի իսկական ազգանունը՝ Մաաս: Այդ ո՞ր օրվանից է ազերին դառնում Լև Մաաս: Նույնիսկ հարկ չկա նշելու նրա ազգությունը, ամեն ինչ ջրի պես պարզ է:

Վճարել են, գրել է, նրա համար ինչ տարբերություն, թող իրար գզեն ադրբեջանցիներն ու հայերը:  Բնական է, որ նման պարագայում իր վարձատրությունն է ունենում թերթի համապատասխան ծառայությունը: Ինչ է, Հայաստանում քի՞չ են վճարովի լրագրողները: Եվ հետո, ի՞նչ է նշանակում ռուսական մամուլ (չեն էլ ասում՝ ռուսաստանյան): Միգուցե «Независимая газета»-ն՝ հայերեն՝ «Անկախ թերթ», ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարությա՞ն կողմից: Գոնե հետաքրքրվեք, թե ով է այն ֆինանսավորում, նոր այն փորձեք դարձնել «ռուսական»:

Ինչպես ընդունված է ասել, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Իսկ հատկապես Ռուսաստանում ԶԼՄ-ներում շատ են ոչ ռուս հովանավորները: Ի դեպ, երբ Վլադիմիր Պուտինը ընտրվեց երկրի նախագահ, այդ «անկախ» թերթը, որի տիրակալն այն ժամանակ անմոռանալի հրեա օլիգարխ Բորիս Աբրամովիչ Բերեզովսկին էր, դարձավ Ռուսաստանի նորաթուխ ղեկավարի ամենաոխերիմ քարոզչական թշնամին: Եվ Պուտինը հարկադրված բառացիորեն ջախջախեց այդ լրատվամիջոցը և երկրից դուրս վռնդեց Աբրամովիչին: Թերթը մնաց, բայց ո՞վ ասաց, որ նա պիտի լինի անկախ, էլ չենք ասում՝ հայամետ: Ռուսաստանի հայ համայնքի մասին, որը, իբր, լռում է: Գիտեք, եթե հետևեք Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքներին, ապա չեք կարող չնկատել, թե ինչքան ճանաչված հայազգի քաղաքագետներ, լրագրողներ, վերլուծաμաններ, հրապարակախոսներ կան դրանց քաղաքական հաղորդումներում: Հասկացանք, ռուսասեր են:

Բայց ինչ են անում Հայաստանի քաղաքական շրջանակները նրանց հայաստանասիրության ծիրի մեջ առնելու համար: Ոչինչ: Գոնե մեկ-մեկ հրավիրեք Երևան «ռուսահայ համայնքի» այդ երևելի ներկայացուցիչներին, մշակեք նրանց, հայացրեք, «օգտագործ եք»: Վերոնշյալ պարագաներում նրանք կարող են արդյունավետ ծառայություններ մատուցել: Թե չէ՝ այդ անշնորհակա՜լ ռուսները... Մենք կյանքներս չենք խնայում նրանց համար, իսկ այդ ապերախտները...»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր