Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

28 փետ 2020 14:58

Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ հերոսի կրծքանշանն արդարացիորեն ստացել է, հետո շեղվել հերոսի կերպարից

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի առջեւ բարձրախոսով դիմելով ցուցարարներին, հայտարարություն արեց Արցախի մասին, որ այն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ասաց. «Սերժ Սարգսյանն իր մեղադրանքին ոչ համապատասխան պատասխան է տվել:
Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, իր թիմակից Սերգո Կարապետյանի ցուցմունքին, Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանն այդ ոչ իրավական գործընթացին, որը տեղի է ունեցել նախկինում իր պաշտոնավարման ժամանակ: Իսկ Արցախի հետ կապված խնդիրներն այսօրվա իշխանություններն այնպիսի հստակ ձեւակերպում են տվել եւ նաեւ անվանում են տվել՝ մյունխենյան սկզբունքներ: Իսկ մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում այդ օրը Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին»: Անդրանիկ Քոչարյանը խոսեց Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ հերոսի կրծքանշանն արդարացիորեն ստացել է, հետո շեղվել հերոսի կերպարից, կյանքը այլ ուղղությամբ է տարել. «Դա առաջին հերթին այն հերոսների մեղքով է, որոնք հերոսի իրենց կարգավիճակից շեղվեցին, ընդ որում, շատերը շրջադարձային են շեղվել: Նույն Մարտի 1-ի դեպքերը:
Ընդամենը մեկ հրամանատար է եղել՝ Խաչիկ Ավետիսյանը, որն արժանապատիվ կեցվածքով ասել է՝ բանակը չի կարող մասնակցել ներքին կյանքին ու հետո նրան դատեցին հայտնի Նորքի գործով՝ սուտ մեղադրանքով: Եթե այդ հերոսի շքանշան կրող բոլոր հրամանատարներն ասեին՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, դու իրավունք չունես, բանակը, որը մեր երկրի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է, խառնես քո իշխանական խաղերի մեջ… իսկ հիմա պարզվեց, որ ճիշտ էր, չէ՞: Եվ հիմա չեն ուզում, որ դատավարությունը սկսվի, որ տեսնեն, թե այն ժամանակվա գործող իշխանությունները ինչպիսի… ավելի մեծ վնաս, քան մեր երկրին նրանց իշխանությանը սպասարկող, պետությունը իրենց անձնական, բիզնես շահերին ծառայեցնելու մեջ, ես չեմ պատկերացնում»: Լրագրողները հարցրեցին՝ մամուլը գրել էր, որ Թալինում եք եղել եւ«Այո»-ի քարոզարշավ տարել, ճի՞շտ է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իրենց ընկերների հետ են հանդիպել, մարդկանց հետ, որոնք խնդիրներ ունեն ու քննարկել սոցիալական խնդիրներ. «Դուք կարծում եք, որ «այո»-ն խնդիր չի՞ մեր երկրի համար: Դա միայն չգիտակցեցին ՍԴ դատավորները: Կարող էին մեր երկրին ֆինանսական բեռից հանել, այդ գիտակցությունն էլ չունեցան»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր